Առողջապահության ոլորտի աշխատակիցները կերթեւեկեն անվճար

Ապրիլի 14-ից մինչեւ արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու հնարավորություն:
Ինչպես նշված է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթեւեկության ուղղությունը:Ներկա պահին «ՀԿԵ» ընկերությունն ապահովում է ուղեւորների հոսքը Երեւանի եւ Գյումրիի միջեւ, ինչպես նաեւ Երեւան-Երասխ-Երեւան եւ Երեւան-Արաքս-Երեւան ուղղություններով: Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )