Բելգիայում արհեստական շնչառական սարքին փոխարինելու ունակ դիմակ են ստեղծել
Բելգիացի ինժեներները ստեղծել են հատուկ բժշկական դիմակ, որը հարկ եղած դեպքում կարող է փոխարինել թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Դիմակներն ունեն այնպիսի կառուցվածք, որ կարող են պացիենտին ապահովել թթվածնի անհրաժեշտ քանակով։ Այս մասին գրում է The Time-ը։
Մասնագետները պարզապես բժշկական դիմակը այսպես ասած ագուցել են արհեստական շնչառական սարքի այն հատվածի հետ, որը ապահովում է թթվածնի հոսքը։ Մնացած բոլոր տարրերը ստանդարտ են։ Դիմակի հեղինակները նաեւ հայտարարել են, որ մինչեւ հիվանդանոցներին տրամադրումը, իրենց ստեղծագործությունը նախ պետք է անցնի ստուգում եւ հույս ունեն, որ արդեն ապրիլի ընթացքում այն կօգնի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շատ հիվանդների։
