Հայտնի է կորոնավիրուսի եւս մեկ ախտանիշը
Բրիտանական Առողջապահական ծառայությունը հայտարարել է, որ կապտավուն շրթունքները ենթադրյալ հիվանդի մոտ կարող են վկայել, որ նա ունի կորոնավիրուս։ Այս մասին գրում է Science հանդեսը։ Ըստ մասնագետների բացատրության, շրթունքները կապտում են, երբ հիվանդի մոտ թթվածնի անբավարարություն կա, ինչը նշանակում է, որ զարգանում է թոքերի բորբոքումը։
Նման ախտանշանի ի հայտ գալուց հետո պետք է անհապաղ դիմել բժշկի։ Այդուհանդերձ, հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, չոր հազը, գլխացավը, համի զգացողության կորուստը, որոշ դեպքերում, եւ ընդհանուր թուլությունը։
