Սպանություն՝ Երևանի Եկմալյան փողոցում. կասկածյալը բերման է ենթարկվել

Երևանում այսօր առավոտյան կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա մեկ զոհ:

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Երևանի Եկմալյան փողոցի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել ։
«Այսօր՝ առավոտյան 05։20-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոց է հնչել, մեկ մարդ մահացել է»,- ասաց նա:
Shamshyan.com-ի տեղեկություններով նշված սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։ Նա նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )