Ռուսաստանում գաղտնազերծվել են առաջին անգամ մարդու կողմից բաց տիեզերք դուրս գալու մասին փաստաթղթերը
«
Ռոսկոսմոս» պետական կորպորացիան գաղտնազերծել է մարդու կողմից առաջին անգամ բաց տիեզերք դուրս գալու ծրագրի իրականացման փաստաթղթերը:
«1965 թվականի մարտի 18-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը համաշխարհային նշանակություն ուներ քաղաքակրթության տեսանկյունից. աշխարհում առաջին անգամ մարդը լքեց տիեզերանավը և դուրս եկավ բաց տիեզերական տարածություն»,-ասված է «Ռոսկոսմոս»-ի կայքում:
Փաստաթղթերը պարունակում են ստորագրություններ և նշումներ` արված ОКБ-1-ի (այժմ «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիա) գլխավոր ինժեներ Սերգեյ Կորոլյովի, Պետական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տյուլինի, ինչպես նաև ԽՍՀՄ ղեկավարության ու մտավորականության մի շարք այլ ներկայացուցիչների կողմից:
Գաղտնազերծված փաստաթղթերի շարքում է նաև «Վոսխոդ-2» տիեզերանավի հրամանատար Պավել Բելյաևի և տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հետթռիչքային զեկույցները, տիեզերանավի մատյանը և շատ այլ նյութեր:
