Անգամ ամենասարսափելի իրադարձությունները կարելի է հաղթահարել, եթե կա հանրային համերաշխություն
Օգտատեր Գուրգեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ “Անգամ ամենասարսափելի իրադարձությունները կարելի է հաղթահարել, եթե կա հանրային համերաշխություն և քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցում։
Ասածս ինչ է, սիրելի ազգ, ՀՀ-ում մոտ 200 հոգի մեկուսացված քաղաքացի կա, որոնցից 20-ը արդեն հիվանդ են։ Այնուամենայնիվ խուճապի կարիք չկա, քանի որ բոլոր հիվանդները նախապես մեկուսացվածներից են և հիվանդության աղբյուրը հստակ պարզ է, գիտեն ով, երբ, ոնց է եկել, շղթան պարզ է և մեկուսացված։
Կսկսենք անհանգստանալ, եթե չպարզված հանգամանքներով դեպք կարձանագրվի, օրինակ՝ կամայական քաղաքացիներից մեկը, ինքնազգացողության վատթարացման պատճառով, կդիմի բուժ. օգնության և կպարզվի, որ նոր վիրուսի կրողն է, այդ դեպքում անհնար կլինի որսալ աղբյուրը և այն շրջանակը, որոնց հետ այդ քաղաքացին առնչություն է ունեցել։ Այս տարբերակն էլ դատավճիռ չէ, սակայն ամեն ինչ շատ ավելի կբարդանա և բարձր կազմակերպվածություն է պետք դրսևորել դա լոկալիզացնելու և հաղթահարելու համար։
Այս պահին, եթե մի ինչ-որ անպատասխանատու «բիոզանգված», թքած ունենալով բոլորի և ամեն ինչի վրա, էգոիստաբար չթաքցնի իր առողջական վիճակը, ապա 15 (+5) օր հետո, այդ մեկուսացված 200 հոգուց մի մասի մոտ կհայտնաբերվի վիրուս, կամ չի հայտնաբերվի և բոլորը կռեաբիլիտացվեն ու մեկուսացումից դուրս կգան։ Այդ դեպքում մեկուսացված կլինեն միայն 20 (+ մեկուսացված 200-ից հավանական վիրուսակիրները) և կբուժվեն մինչև լիակատար առողջացում։
Գոհ եմ կառավարության քայլերից, ապրեն, լավ աշխատանքը գովել է պետք։ Գոհ եմ նաև մեր ազգից, բացի եզակի «բիոզանգվածներից», որոնք հայ են ձևանում։ Ընդհանուր առմամբ, ես հավատում եմ, որ մեր երկիրը աննախադեպ արդյունք կարող է ցույց տալ, որովհետև հավատում եմ ազգիս ընտրագույն որակական հատկանիշներին”։
