Բարձր ջերմություն ունեցող լրագրողին թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տանը տեղի ունեցող մամուլի ասուլիսին, որի ներկա է եղել նաև Թրամփը 02:01 • 15.03.20

Շաբաթ օրը Սպիտակ տանը կայացել է կորոնավիրուսի թեմայով մամուլի ասուլիս, որին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայքլ Փենսը: Ինչպես հայտնում է TACC գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարությանը, մուտքի մոտ չափել են ասուլիսին ժամանած անձանց ջերմությունը: Լրագրողներից մեկը բարձր ջերմություն է ունեցել և նրան չեն թույլատրել ներս մտնել:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտարարել է, որ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված այժմ բոլոր այն միջոցառումներին, որին ներկա կլինեն Թրամփը կամ Փենսը, կստուգվի բոլոր ներկաների ջերմությունը:
ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղար Քեթի Միլլերն էլ նշել է, որ լրագրողի ջերմությունը չափել են երեք անգամ և բոլոր դեպքերում էլ բարձր է եղել 38 աստիճանից: Հավելենք, որ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2200 դեպք, մահացել է 50 մարդ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )