Մոսկվայում առատ ձյուն է տեղացել, հայտարարվել է եղանակային վտանգի <<դեղին>>մակարդակ

Մարտի 14-ին Մոսկվայում առատ ձյուն է տեղացել: Ինչպես հայտնում է Life.ru-ն, Ռուսաստանի մայրաքաղաքում իսկական ձմեռ է՝ սառնամանիքով և մերկասառույցով: Ձյունը չի դադարում: Քաղաքի բնակիչները շտապել են կիսվել կադրերով:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն այս պահին -2 աստիճան է, սակայն սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 4 աստիճանով: Քամու արագությունը 5-10 մետր է վայրկյանում: Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ: Վարորդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ճանապարհորդություններից և չափազանց ուշադիր լինել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )