Բրազիլիան Վենեսուելայից հետ է կանչում իր դիվանագետներին

Բրազիլիայի ԱԳՆ-ն Վենեսուելայից հետ է կանչում 15 դիվանագետների և Կարակասում, Սյուդադ Գուայանեյում, Սանտա Էլենա դե Ուայրենում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների իր աշխատակիցներին, գրում է РИА Новости-ն:

Արտգործնախարարությունը «պաշտոնից հեռացնում է» 4 դիվանագետների և Վենեսուելայում Բրազիլիայի դեսպանությունների 11 պաշտոնատար անձի, հայտնել է Բրազիլիայի կառավարության պաշտոնական թերթը:
Երկրի ԱԳՆ-ի և կառավարության կողմից դեռևս պաշտոնական պարզաբանում չկա, սակայն տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բրազիլիայում Վենեսուելայի կառավարության ներկայացուցիչները նույնպես պաշտոնը թողնելու հաղորդագրություն են ստացել, ինչը, ըստ մամուլի հրապարակումների, կարող է նշանակել երկու երկրերի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում:

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն դեռ 2019-ին Վենեսուելայի առաջնորդ է ճանաչել ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին, ինչից հետո այդ երկրի գործող նախագահ Նիկոլա Մադուրոյի կառավարության հետ հարաբերությունները փաստացի դադարել են:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )