Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այոօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 61 տարեկան։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի մեծ ներդրում է ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանը Հայոց պետականության կերտման եւ Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման գործում, կարողանալով օրհասական ճգնաժամային իրավիճակներին հնարավորինս քիչ կորուստներով երկիրը դուրս բերել բնականոն հուն։ Հիշատակի այս օրը Գյումրու քաղաքային եւ Շիրակի մարզային իշխանությունների կողմից Գյումրու թիվ 19 դպրոցի դիմաց, որտեղ նրա կիսանդրին է, տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն, որից հետո կատարվեց այց Շիրակ գերեզմանատուն՝ ազատամարտիկների եղբայրական գերեզմանին հարգանքի տուրք մատուցելու համար։
