Հեղափոխության ժամանակ հայտնի դարձած շունն այլեւս իրեն միայնակ չի զգա
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Նիկոլ Փաշինյանին կովկասյան զտարյուն հովվաշան քոթոթ է նվիրել։ Վարչապետն էլ լուսանկարվել է շան հետ։ Ուրախալի է, որ երկու երկրների վարչապետների միջեւ հարաբերությունները լավ են, դա բոլորիս օգուտն է։ Համ էլ հաջորդ 100 փաստը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը կկարողանա ասել, որ հեղափոխության ժամանակ հայտնի դարձած շունը իրեն էլ միայնակ չի զգում։
