Nokia-ում 25 տարի աշխատելուց հետո ցանկանում են այլ բանով զբաղվելNokia-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից

Nokia ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռաջիվա Սուրին երկարամյա աշխատանքից հետո լքում է պաշտոնը, գրում է Bloomberg-ը:

«Nokia-ում 25 տարի աշխատելուց հետո ցանկանում եմ այլ բանով զբաղվել»,-ասել է Սուրին:

Սուրին Nokia Solutions and Networks-ի գլխավոր տնօրենն էր 2009 թվականից: Նրան կփոխարինի Fortum էներգետիկ ընկերության նախկին նախագահ և գլխավոր տնօրեն Պեկա Լունդմարկը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լունդմարկը պաշտոնապես կսկսի Nokia ընկերությունում աշխատել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հարկ է նշել, որ Bloomberg-ն օրեր առաջ հաղորդել էր, որ Nokia-ն ուսումնասիրում է մի շարք ռազմավարական տարբերակներ, այդ թվում՝ իր ակտիվների մի մասի վաճառքը՝ հնարավոր միաձուլման գործարքների համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )