Պայթյուն Պակիստանում, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

Պակիստանի Քվետա քաղաքում, որը գտնվում է Բելուջիստան նահանգում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է ութ մարդ, տարբեր ծանրության վնասվածքներ ստացել տասներկու մարդ։ Այս մասին հայտնում է HaberGlobal։ Վնասվել են նաեւ ավտոմեքենաներ, շինություններ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել արարքի պատասխանատվությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )