Մենք կարիք ունենք քարոզչական լուրջ հակահարված տալու Բաքվին
Հասկանալիորեն, բացվող նոր աշխատանքային շաբաթվա ընթացքում հիմնական թեման կլինի Փաշինյան-Ալիեւ դեբատները։ Հասարակական քաղաքական գործիչները անշուշտ իրենց կարծիքները կասեն, սակայն զուգահեռ կարեւոր է, որպեսզի փորգետները խոսեն, խոսեն նաեւ այդ տարիներին պաշտոնավարած դիվանագետները, ադրբեջանագետները, որպեսզի ադրբեջանական կողմի հնարավորությունները մանիպուլյացիաներ անելու հասնեն զրոյականի։ Ընդ որում կարեւոր է, որ խոսեն ինչպես հայ ընթերցողի համար, այլ նաեւ ռուսերենով, անգլերենով, թուրքերենով, ադրբեջաներենով։ Սա քարոզչական պատերազմ է եւ պետք է պահպանել առավելությունները։ Բաքուն կարողացավ հաշված ժամերի ընթացքում նույնիսկ Մութալիբովին «գերեզմանից հանել խոսեցնել»։ Նույն բանը պետք է անեն նաեւ մերոնք։ Սա հարց է, որը ներքաղաքական տարակարծություն չի ճանաչում։ Ու առհասարակ, ինչպես Հայոց Ցեղասպանությունն է լայնորեն լուսաբանված, նույնպես եւ Արցախյան գոյամարտը պետք է սկսել նույն կերպ լայնորեն լուսաբանել։ Մենք կարիք ունենք քարոզչական լուրջ հակահարված տալու Բաքվին։
