Քայլ արածները այլեւս խայտառակվում են որպես թիմ միջազգային հարթակներում

Փաշինյան-Ալիեւ բանավեճը, որքան էլ որ ցանկալի չէ արձանագրել, սակայն ցույց տվեց, որ մեր գործող վարչապետը պարզապես թեմայից անտեղյակ է, կամ չի կարողանում արտահայտել իր մտքերը անգլերենով, սակայն նաեւ չունի այնքան համեստություն, որ ընդունի դա ու օգտվի թարգմանչի ծառայություններից։ Մյուս կողմից, չզգացվեց հայրենատիրություն բանավեճի ընթացքում Փաշինյանի կողմից։ Տպավորություն էր, որ նույն կերպ նա կարող էր խոսել Կոսովոյի, թուր-կիպրական, կամ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների մասին։ Այսինքն, չզգացվեց այն, որ նա խոսում է ցավի ու խնդրի սեփական մաշկի վրա զգացածի պես։ Իհարկե, գուցե հակադրեն ասելով, որ նա շեշտեց, որ իր որդին Արցախում է ծառայում, եւ պաշտպանում իր հայրենակիցներին, սակայն բացթողումները շատ էին եւ նա չօգտվեց ոչ պակաս լարված Ալիեւի բացթողումների եւ վրիպումներից՝ սեփական դիրքերը ամրապնդելու համար։ Բացի այս, երեւաց, որ մերոնց թիմը շատ թույլ է։ Սարսափելի թույլ։ Մենք կարիք ունենք իշխանական թիմում լուրջ դիվանագիտական կադրերի, ռազմական փորձագետների, կոնֆլիկտոլոգների, սակայն փաստ է, որ դա չկա։ Ավելին, փաստ է, որ պարզապես 120-150 կմ քայլածները այսօր չեն կարողանում տանել պետական ապարատի ծանրությունը։ Եզրակացությունը մեկն է, մենք կարիք ունենք պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցող կադրերի, պետական համակարգի արմատկան բարեփոխումների, գիտելիքահեն, պրոֆեսիոնալ նշանակումների եւ ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ ու քիմքով, կամ էլ քմահաճույքով պաշտոն ստացածների, որոնք արդեն պատուհաս են դառնում երկրի գլխին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )