Գյումրին ազատում են ապօրինի հողազավթումներից


Դեռեւս ամիսներ առաջ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն գրությամբ տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանին, որ նոր ավտոմաքսատան մոտ գտնվող ապօրինի զավթած հողամասերը պետք է հնարավորինս սեղ ժամկետներում ազատվեն եւ վերադարձվեն։ Հողամասերում տնակներ են կառուցվել։ Գրություններ են ուղարկել քաղաքապետարան նաեւ Վեոլիա ջուր ընկերությունը, ասելով, որ խնդրահարույց հողամասերով ջրագիծ է անցնում եւ ջրամատակարարման անվտանգության խնդիր կա եւ չի թույլատրվում այդտեղ շինարարություն իրականացնել։ Շիրակի մարզպետարանն էլ իր հերթին է գրություն ուղարկել առ այն, որ քաղաքն ազատվում է տնակներից եւ չպետք է նոր տնակներ ավելացնել։ Այս ամենը ի նկատի առնելով համայքային իշխանությունները նախ վարչաիրավական ընթացակարգերով ապա նաեւ արդեն գործնական քայլերով, փորձում են ազատել զավթած հողամասերը։ Տեղում արդեն շինտեխնիկա է ժամանել, ներկա են նաեւ լրագրողները, իրավապահ համակարգի աշխատակիցները։
Ստեղծված իրավիճակից ելքը քաղաքային իշխանությունը գտնում է հետեւյալում․ ապօրինի զավթած հողամասերի վրա եղած շինությունների եւ տնակների ապամոնտաժում, որից հետո կհայտարարվի աճուրդ եւ եթե աճուրդով նույն բնակիչները հաղթեն, կստանան նախագծային հանձնարական որով արդեն օրինական ճանապարհով կիրականացնեն իրենց գործունեությունը։
