Անհայտ անձը վճարել է խանութում չքավորների ունեցած պարտքերը

Թուրքիայում, Դիարբեքիր քաղաքում անհայտ բարերարը վճարել է տեղի մթերային խանութներից մեկին այդ շրջանի չքավոր բնակիչների ունեցած բոլոր պարտքերը։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Նշենք, որ Թուրքիայի որոշ քաղաքներում, հատկապես փոքր, թաղամասային խանութներում թաղամասի քիչ ունեւոր բնակիչները մթերք են վերցնում պարտքով։ Խանութպաններն էլ հատուկ տետր են պահում, որտեղ գրանցում են ամեն մի բնակչի վերցրած պարտքով ապրանքը։ Այդպիսի մի խանութ էլ մտել է մի թխադեմ մարդ եւ փոխանցել ավելի քան երկու հազար ԱՄՆ դոլար, կամ մոտ տասներեք հազար թուրքական լիրա, ապա վերցրել պարտքերի տետրը, պատռել ու այրել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )