Նազարբաեւի թոռն ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա ասել է, որ իր կարծիքով ընտանիքն իր վրա ճնշում է գործագրում։ Այսուլթանը նաեւ գրել է, որ «ունի տեղեկությունների Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ լայնամասշտաբ կոռուպցիոն գործարքների մասին»։ Նա նաեւ հավելել է, որ բոլոր մանրամասները կարող են կարդալ Times-ում։ Այսուլթան Նազարաբեւը քսանինը տարեկան է։ Անցյալ տարի Լոնդոնում պայմանական բանտարկության է դատապարտվել՝ ոստիկանին թմրանյութի ազդեցության տակ կծելու համար, ինչպես հաղորդում է BBC-ն։ Այսուլթանին նաեւ առաջարկվել է թմրակախվածությունից ազատվելու համար անցնել բուժում, նշանակվել է տուգանք եւ հանրային աշխատանք, ինչպես նաեւ պատժաչափի հետ կապված 18 ամսվա փորձաշրջան։
