Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ուներ մեր մասին, քան՝ ԱԱԾ-ն. Ռոբերտ Քոչարյան
Ամբողջ քրեական գործում, ընդամենը, կա երկու նյութ, երկու նամակ ԱԱԾ-ից։ Այս մասին դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ստացվում է, որ այդ ժամանակվա ամենակայացած մարմինը չունի որևէ նյութ՝ այդ իրադարձությունների մասին։
«Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են և այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում։ Վիկիլիքսի նյութերը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ուներ մեր մասին, քան՝ ԱԱԾ-ն»,-նշեց Քոչարյանը։
