Ճապոնիայում տուրիստական զբոսանավի վրա ավելացել է կորոնավիրուս ունեցողների թիվը

Diamond Princess տուրիստական զբոսանավի վրա ավելացել է կորոնավիրուսով հիվանդների թիվը։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը։ Բոլոր վիրուսակիրները հոսպիտալացվելու են Կանագավայի հոսպիտալներում։ Հիվանդների քաղաքացիությունը պարզվում է։ Ներկայումս հիվանդների թիվը հասել է 20-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 10 տուրիստի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, որոնք եղել են ԱՄՆ, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի եւ Չինաստանի քաղաքացիներ։ Նշենք, որ ահռելի տուրիստական զբոսանավի վրա կա 3,7 հազար մարդ՝ աշխարհի ավելի քան 50 երկրից։ Նավը դուրս է եկել Յոկոհամայից հունվարի 20-ին եւ հետ վերադարձել փետրվարի երեքին։ Իսկ նավարկությունը սկսել է Գոնգկոնգից։ Նավի վրա հայտարարվել է երկշաբաթյա կարանտին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )