Հովակիմյանը մի կերպ կարդալով ներկայացնում է Թովմասյանից ազատվելու նախագիծը
ԱԺ արտահերթ նիստը վերսկսվեց: Օրակարգում մեկ հարց է` Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նպատակ ունեն ազատվել Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամից:
Նախագիծը զեկուցում է «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մի կերպ է կարողանում ընթերցել իր առջև դրված տեքստը: Նա նախ սկսեց նախապատմությունից, թե ինչու են որոշել ազատվել ՍԴ գործող կազմից և դրա նախագահ Հրայր Թովմասյանից:
