Պավել Մանուկյանի պահանջը դատարանին
«
Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստին, ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց, որ նա պետք է քայլեր ձեռնարկի պարզելու, թե ով է ՊՊԾ գնդում իրեն և իր որդուն Արամ Մանուկյանին հրազենային վիրավորում հասցրել գունդը գրավման օրերին:
Դատավորն ասաց, որ ինքը սահամանափակված է մեղադրանքի շրջանակներով և այդ հարցը քննության առնելը այս նիստում իր լիազորությունների մեջ չէ:
