Հայտնաբերվել է մոտ 100 տարի առաջ անհետացած նավ
Ծովային հնագետների գիտական արշավախումբը Բերմուդյան եռանկյունում հայտնաբերել է նավ, որը անհետացել էր մոտ հարյուր տարի առաջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ SS Cotopaxi նավը Հարավային Կարոլինայի Չարլսթոնի նավահանգստից դուրս է եկել 1925 թվականի նոյեմբերի 29-ին եւ ուղղություն վերցրել Կուբա։
Որոշ ժամանակ անց նավն անհետացել է անձնակազմի բոլոր անդամներով հանդերձ։ SS Cotopaxi անհետացման եւ որոնումների հետ կապված նույնիսկ Science Channel-ը սերիալ է նկարահանել՝ «Նավաբեկության գաղտնիքները» վերնագրով։
Նշենք, որ կորսված նավը գտնվել է Սենտ-Օգաստին քաղաքի մոտ։ Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ նավի նույնականացումը կատարելու համար։
