Կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել թուրքական Մարմարիսում։ Այս մասին հայտնում է այդ երկրի ԱԻ կառավարման դեպարտամենտը։ Օջախի խորությունը գտնվում է 35 կմ խորության վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում երկրակեղեւը չափազանց անհանգիստ է եւ նույնիսկ Էլյազըղում գրանցված 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը պատճառ է դարձել 39 մարդու մահվան։
