Երեկ զինված տղամարդու «օպերացիան>>այսօր Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը։
Կարծես թե հացի պակասելու հետ, տեսարանները փաշինյանական Հայաստանում դառնում են ավելի սուր սյուժետային եւ դիտարժան, արկածային մարտաֆիլմերի ոգուն հարիր։ Թե ինչ պետք է հայտնաբերվի Թովմասյանի բնակարանում, դժվար է ասել։ Օրինակ կարող է հայտնաբերվել պիցցա, կամ միջուկային զենք, կամ էլ ով իմանա ․․․․ իշխանությունների մոտ, որքան էլ պրիմիտիվիզմը շատ լինի, այնուհանդերձ, ֆանտազիաների պակաս չկա։ Սա արդեն ծիծաղելի էլ չէ, այլ ավելի շուտ ողբերգական մի իրականություն է, որից ազատվել կարելի է պարզապես վիրտուալ տարածքը լքելով։ Ի դեպ, շատ ֆեյսբուքցիներ այլեւս չեն կարողանում տանել այս փսիխոզային վիճակը եւ որոշել են հեռանալ «Ֆեյսբուքի» այն հարթակից, որտեղ եղել են տարիներ շարունակ։
