Միլենա Պետրոսյանը՝ ամուսնու մահից երկու շաբաթ անց․ «Երեխաներս հիմա միայն մայր ունեն»

«Կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խոսել է​

Կեմերովոյում բնակվող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանն ամուսնու՝ 27-ամյա Թաթուլի մահից երկու շաբաթ անց առաջին անգամ խախտել է լռությունն ու գրառում կատարել։

«Ուզում եմ դիմել իմ սիրելի լսարանին և այն մարդկանց, որոնք իմ մասին իմացել են ողբերգության պատճառով։ Իմ ընտանիքում անդառնալի կորուստ է եղել։ Ամուսինս՝ երեխաներիս հայրը, մահացել է։ Ես և երեխաներս ապրում ենք ամենադժվար, սարսափելի, ահավոր մի փուլ։ Հիմա հատկապես ես երեխաներիս պետք եմ, քան երբևէ։ Փորձում եմ ուժեղ լինել։ Փորձում եմ դիմանալ՝ հանուն իմ երկու փոքրիկների, որոնք հիմա միայն մայր ունեն»,- գրել է բլոգերը։

Իր հրապարակման մեջ Միլենան հետևորդներին հորդորել է զերծ մնալ անհիմն պատմություններ հորինելուց և չտարածել իրականությանը չհամապատասխանող վարկածներ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ որպես հանրային դեմք և բլոգեր՝ գիտակցում է նման խոսակցությունների անխուսափելիությունը։

Share This