Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը ապահովում է ադրբեջանական «զավթողական քաղաքականության» փափուկ ընթացքը

Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ ՀՀ «կառավարչին ու իր թիմին» վերապահվել է ապահովել ադրբեջանական «զավթողական քաղաքականության» փափուկ ընթացքը։

Նրա խոսքով, «այսպես կոչված ակնլավների թեման» տարատեսակ «լուծումներով» շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային տրամադրությունները «շոշափել» և «գոլորշի բաց թողնել»։ Ավելին, նա նշում է, որ «Բաքվում արդեն գծել են, թե ինչպես են շարժվելու», ինչ են ՀՀ-ից «խլելու» կամ ինչպես են գործելու։

Share This