Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին

Երևանում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյանից՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Share This