Արարատի համայնքային ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր
Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Արարատ գյուղի 37-ամյա բնակչի տանը կից հողամասում հայտնաբերել են կանեփի բույսեր։ Զննությամբ տանը գտնվել են կանեփի բույսի 2 կգ չորացված զանգված և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 17 գրամ։
Հաջորդ տեղեկությունը ստուգելիս ոստիկանները Պարույր Սևակ գյուղում 47-ամյա տղամարդու օժանդակ շինության ակնհայտ տեսանելի հատվածում նույնպես նկատել են կանեփի բույսեր։ Զննությամբ տանը և օժանդակ շինությունում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող 33,86 գրամ զանգված և կանեփի բույսեր։
Երկու դեպքով էլ նախաքննություն է կատարվում։
