Գորիսում 10 ամսական երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 09:30-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդվել է, որ իրենց մոտ մահացած վիճակում տեղափոխվել է երեխա։

Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, հիվանդանոց է մեկնել հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի ղեկավարմամբ։ Պարզվել է, որ դա Գորիս համայնքի վարչական բնակավայրերից մեկի 10 ամսական աղջնակն է, որի հայրը նշել է, որ 08:00-ին նկատել է, թե երեխան չի շնչում, զանգահարել է հիվանդանոց, իսկ շտապօգնությունը արձանագրել է կենսաբանական մահը։

Տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով, դատաբժշկի նախնական եզրակացությամբ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Share This