Փաշինյանը հիմա էլ ոստիկանությունն է բարեփոխում

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա թերեւս ամենածանծաղ գործունեությունը ծավալած վարչապետ։ Նախաձեռնած եւ ոչ մի բարեփոխում չունի տրամաբանվածություն, հետեւողականություն, հաջորդականություն։ Ամեն բան շատ հախուռն է, բուռն, անհասկանալի շտապողականությամբ համեմված, հատվածական, այս րոպեական հարցեր լուծող։ Հիմա էլ հերթը հասել է ոստիկանության բարեփոխմանը։ Թե ինչ կլինի այս բարեփոխման հետ, դժվար է ասել։ Առհասարակ, իհարկե, ոստիկանությունը բարեփոխել պետք է, թեկուզ եւ հանրային ընկալումներում առկա կարծարտիպերը կոտրելու մասով։ Դրանք որոշ չափով կոտրվեցին իհարկե նախկինների օրոք, երբ ոստիկանի մասին նույնիսկ երգ գրվեց, սակայն ամեն բան հիմա կարծես հետընթացի մեջ է։ Հասկանալի է նաեւ, որ ամեն իշխանության համար ոստիկանությունը պետության իրավակարգի ապահովման գործիք լինելուց զատ նաեւ սեփական իշխանությունը պահելու գործիք է։ Հիմա ինչ է ուզում Փաշինյանը, ինչ տիպի ոստիկանություն է ուզում ունենալ՝ ամերիկյան տիպի, եվրոպական տիպի թե ռուսական կամ հյուսիս-կորեական։ Ի դեպ, ոստիկանական բարեփոխումներին ուշադիր են նաեւ արտաքին աշխարհում եւ ոստիկանի եւ ոստիկանության վարքագիծը ուղիղ համեմատական է դիտվում դեմոկրատիզացիայի մակարդակին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )