Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 25-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ի ցերեկները կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 21-ի երեկոյան, 22-ին և 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ին և 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
