Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողը։

Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ։ Օհանյանը, ոչ մի պարտություն չկրելով, 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին տեղը։

Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրել է նաև գրոսմայստերի իր երկրորդ նորման։

Share This