Այսօր Արցախի զինանշանի օրն է
34 տարի առաջ` 1992 թվականի նոյեմբերի 17-ին, Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդը հաստատել է երկրի զինանշանը՝ որպես Արցախի պետականության պաշտոնական խորհրդանիշներից մեկը։ Զինանշանի հեղինակը նկարիչ Լավրենտ Ղալայանն է։
Զինանշանում պատկերված է թևերը տարածած արծիվը, որի գլխավերևում Արտաշեսյան արքայատոհմի թագն է՝ արևի ճառագայթներով։ Կենտրոնական հատվածում Արցախի Հանրապետության եռագույնի և Մեծ Քիրս լեռան ֆոնին պատկերված է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։
