Վաղվանից սկսվում է Հիսնյակի հնգօրյա պահքը․ հոգևոր պատրաստություն՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ

Բարի օր ժողովուրդ ջան: Վաղվանից սկսվում է Հիսնյակի 5-օրյա պահքը: Որտեղի՞ց այս Պահքը: Մենք հիմա գտնվում ենք Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնի նախապատրաստության 50-օրյա շրջանում, որ կոչվում է Հիսնյակ: Հին ժամանակ այս շրջանն էլ Մեծ Պահոց շրջանի պես պահքի ժամանակ է եղել: Բայց հետո փոխվել է, և Պահքը մնացել է առաջին, միջին և վերջին շաբաթները: Վերջին շաբաթը սկսվում է Դեկտեմբերի 30ից մինչև Հունվարի 5ը: Ու Դեկտեմբերի 31ը միշտ Պահքի օր է, դրա համար էլ դուք ավանդաբար այդ օրը Պասուց Տոլմա էք սարքում ու դնում սեղանին (բդապաշտությանը պետք է վերջ տրվի): Հիմա մենք այդ միջին շաբաթն ենք ու վաղվանից մինչև Ուրբաթ ներառյալ Պահք է: Խնդրում եմ պահեք պահքը ինչքան որ կարող էք: Դա օգնում է թուլացնել մեր չար կրքերը: Ավելի շատ Աստվածաշունչ կարդացեք: Անհատական խոստովանության գնացեք: Հիշեք ձեր մեղքերը, ամաչեք դրանց համար ու զղջացեք: Հատուցեք ում զրկել էք, եթե հնարավոր է: Ծածուկ բարի գործեր արեք: Գոնե չորս Ավտարաններից մեկը կարդացեք, օրեկան 5 գլուխ։ Աստծուն փնտրեք ձեր ամբողջ սրտով։ Մենք կկործանվենք, եթե Աստծուն չփնտրենք։ Խնդրում եմ, պատմեք ձեր ընկերներին այս բաների մասին, որ իրենք էլ իմանան, որ վաղվանից սկսվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան նախապատրաստության Հիսնյակի (Մինչև Հունվարի 6ը մնաց 50 օր) հնգօրյա շաբաթապահքը։ Իսկ այսօր (Կիրակի), Բարեկենդան է։

Share This