Աբովյանը՝ փոփոխությունների ճանապարհին․ Էդուարդ Բաբայանը պատրաստ է շարունակել սկսած աշխատանքը

Աբովյանի վերջին տարիների զարգացումն ու քաղաքային միջավայրում իրականացվող փոփոխությունները դարձել են համայնքի հանրային օրակարգի կարևոր թեմաներից մեկը։

2021 թվականից համայնքը ղեկավարող Էդուարդ Բաբայանը առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Գործարար» կուսակցության ցուցակով։

Ի՞նչ աշխատանքներ են առանձնանում նրա պաշտոնավարման ընթացքում։

Ճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում՝ ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլև բակային հատվածներում։

Դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգում։

Բակային տարածքների վերակառուցում, խաղահրապարակների ստեղծում։

Կանաչ գոտիների և հանգստի գոտիների բարեկարգում։

Ջրագծերի և ոռոգման համակարգերի փոխարինման աշխատանքներ։Կարևոր է նաև նշել, որ մի շարք ծրագրեր իրականացվել են ՀՀ կառավարության և համայնքապետարանի համագործակցությամբ ու սուբվենցիոն ֆինանսավորմամբ։

Աբովյանի ընտրությունը միայն անցյալի գնահատականը չէ, այլ նաև ապագայի տեսլականի ընտրություն։

Համայնքի բնակիչներն իրավունք ունեն գնահատելու կատարվածը և պահանջելու ավելին։

Share This