Շիրակի մարզպետի աշխատակազմը սեպտեմբերին ստացել է 137 քաղաքացու դիմում․ 62-ը՝ դրամական աջակցության վերաբերյալ

 Շիրակի մարզպետի աշխատակազմում 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից ստացվել է 137 դիմում։

 

Դրանցից 62-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։

 

📋 Քաղաքացիների դիմումները հիմնականում առնչվել են՝

 

🏗️ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին՝ 42 դիմում

🏥 Առողջապահության և սոցիալական ոլորտին՝ 19 դիմում

🎓 Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին՝ 10 դիմում

🏛️ ՏԻՄ հարցերին՝ 3 դիմում

🌱 Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանությանը՝ 1 դիմում

 

🤝 Դիմումներին տրվել են պարզաբանումներ, իսկ մի մասն էլ ներկայում գտնվում է քննարկման փուլում։

Share This