Բերման են ենթարկել Մեղրիի ավագանու 5 անդամի
Ambion.news-ի տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Մեղրիի ավագանու 5 անդամի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Ապրելու երկիր» խմբակցություններից։ Ըստ Մեղրիում շրջանառվող տեղեկությունների՝ նրանք անցնում են համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գործով, որը վերաբերում է առանց թույլտվության ընդերքն օգտագործելու և այդ նպատակով կաշառք տալու ու ստանալու դեպքերին։
