«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»
«Փաստ»-ը նշում է, որ քաղաքական դիսկուրսում նկատվող միտումները աղճատում են իրավական պետության հիմնարար սկզբունքների ու հռետորաբանության սահմանագիծը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի՝ դատարանները լուծարելու և պատիժները ՔՊ վարչության նիստերում սահմանելու՝ դառը հումորով առաջարկը վկայում է լուրջ համակարգային խնդրի մասին։
Թերթը հիշեցնում է, որ Սահմանադրությունն ու ԵԿՄԻԿ-ը երաշխավորում են անմեղության կանխավարկածը, մինչդեռ պաշտոնյաների՝ Բագրատ Սրբազանի և այլ գործիչների վերաբերյալ «ահաբեկիչ», «կոռուպցիոներ», «թալանչի» որակումները ձևավորում են կանխակալ վերաբերմունք ու ճնշում քննչական-դատական մարմինների վրա։
