Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»
Փաստ» օրաթերթի հաղորդմամբ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը դարձավ պատմության մեջ առաջին հայկական թիմը, որը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։ Գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած ակումբը հաղթահարել է որակավորման փուլի արգելքները՝ ապահովելով իր տեղը խմբային փուլում։
Այս ցուցանիշով «Արարատ-Արմենիան» ոչ միայն հանդես կգա միջազգային մրցաշարի հիմնական փուլում, այլև կավելացնի Հայաստանի վարկանիշային միավորները ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Երեկ կայացած վիճակահանությամբ հայկական թիմը սեփական հարկի տակ ընդունելու է «ԱԶ Ալկմարին» (Նիդերլանդներ), «Սպարտային» (Չեխիա), «Ցել յեին» (Սլովենիա), ՆԵԿ-ին (Նիդերլանդներ), իսկ մրցակցի հարկի տակ խաղալու է «Միլանի» (Իտալիա), «Զալցբուրգի» (Ավստրիա), «Յագելոնիայի» (Լեհաստան), «Տորենսեի» (Պորտուգալիա) հետ։
