Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ գործընթացները սկսվել են աղմկահարույց ձերբակալությամբ ու շինծու մեղադրանքներով։ Ըստ աղբյուրի, նրան վերագրվել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դրվագ, ուղեկցված կալանքի դիմումներով ու քաղաքական ճնշումներով։
Օրաթերթը նշում է, որ գործը աչքի է ընկել իր շինծու բնույթով, իսկ դատավորը կալանքից հետո որևէ խափանման միջոց չի կիրառել՝ դատարանի դահլիճից նրան ազատ արձակելով։
