Փոփոխություններ վարորդական իրավունքի ստացման կարգում. ՆԳՆ-ի նախագիծ

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ տրանսպորտային միջոց վարելու ուսուցման նկատմամբ սահմանելով պետական վերահսկողություն։ Ուսուցումը կարտոնվի միայն լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին։

Քննություններին կմասնակցեն միայն այդ սուբյեկտների մոտ ուսուցում անցած և դրական գնահատականը հավաստող փաստաթուղթ ներկայացնող անձինք։ Կներդրվի ուսուցման լիցենզավորման համակարգ, կվարկանշվեն և կհրապարակվեն ուսուցում իրականացնողները։

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում յուրաքանչյուր տրված լիցենզիայի գծով տարեկան տուրքի հաշվին։

Share This