Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ

Օգոստոսի 31-ին 10:00–17:00 կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Սեպտեմբերի 2-ին 10:00–15:00՝ Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի Ե.Չարենցի փողոցի, Ե.Չարենցի նրբանցքների, Տ.Մեծի փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 11:00–17:30՝ Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի նույն կատեգորիաների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 4-ին 10:00–16:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Նույն օրը 10:00–17:00՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի և 19/8-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գազասպառողների, 11:00–17:30՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազամատակարարումը։

Share This