Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ArmLur.am-ին դիմած Արզականի բնակիչների խոսքով 2025-ի դեկտեմբերից իրավապահները զինված, դիմակավորված ներխուժում են տներ, մարդկանց բերում բաժիններ, ծեծում և անգամ պահանջում ընտանիքներով լքել գյուղը։ Բնակիչներն ասում են, որ ունեն ձայնագրություններ։

Նրանց պնդմամբ՝ դեկտեմբերին ավելի քան 10 տներում խուզարկություններն արդյունք չեն տվել, հնչել են սպառնալիքներ, հղի կնոջ կյանքը բժիշկները փրկել են։ Ութամյա երեխայի ներկայությամբ նույնպես ուժ է գործադրվել, քրեական հետապնդում չի սկսվել։

Նշվում է, որ երկրորդ խուզարկությունը եղել է ընտրություններից մոտ ամիս առաջ՝ առանց գտածոների, իսկ օրեր առաջ ավելի քան տաս երիտասարդ բերման է ենթարկվել ու, ըստ պնդումների, ծեծի։ Արտաբերվում են Վահան Մանուկյան, Վարդան Խաչատրյան, քննիչ Վարդան Դավթյան, ինչպես նաև Գրիշա Կոստանդյան, «Նար-Դոսցի Սերգո» և դատախազ Դավիթ Թովմասյան։

Share This