Իշխանությունն Արցախը հանձնելուց և թեման օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է սահմանադրական դրույթների կատարումից. Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանությունը, Արցախի հարցը օրակարգից հանելուց հետո, հրաժարվում է նաև իր սահմանադրական գործառույթից՝ կապված Արցախի պատմամշակութային ու հոգևոր արժեքների պահպանման հետ։
Նրա խոսքով՝ թեման ԱԺ-ում արծարծվել է նաև Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման համատեքստում, իսկ ՔՊ-ականի պատասխանը դա հաստատել է։ Աբրահամյանը հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և հավելել. «Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն գոյություն չունի… կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն»։
