Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի և ջրի պակասի պատճառով
Սլովակյան TASR գործակալության տեղեկատվությամբ՝ Սլովակիայի արևելքում գտնվող երկու քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել խմելու ջրի պակասի և ծայրահեղ շոգի պատճառով։ Որոշումը վերաբերում է Կոշիցեի մարզի (Սլովակիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է երկրի արևելքում) Նիժնի Չայ և Վիշնի Չայ քաղաքներին։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ այստեղ հանրային ջրամատակարարում չկա, և վարչակազմը ապահովել է խմելու ջրի մատակարարումը։ Արտակարգ դրությունը ուժի մեջ է մինչև հետագա ծանուցում։
