«Արարատցեմենտ»-ի մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե

 Դատախազությունն «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

📌 Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

‼️‼️‼️ Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Share This