ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդկային պատմություններ՝ իրավունքների մասին» (“Stories of Rights”) նախաձեռնության շրջանակում հայտարարում է լրագրողական հոդվածների մշակման մրցույթ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների, խնդիրների և փորձառությունների լուսաբանման նպատակով:
Աշխատանքի տեխնիկական նկարագիրը` այստեղ ⤵️
https://admin.cyc.org.am/storage/pdfs/anBfnJumcPl4bs9Jvlz8ijF7IXwIPO0aWOKTrCFk.pdf
____________________________
✅«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation
