Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա

Սև ծովում նավերի, նավահանգիստների ու տերմինալների դեմ հարձակումների ակտիվացումը խաթարում է բեռնափոխադրումները։ Reuters-ը հայտնում է, որ նավթատարների օրական վարձը մեկ շաբաթում աճել է ավելի քան 200,000 դոլարից մինչև 300,000 դոլար, իսկ պատերազմական ապահովագրությունը որոշ նավահանգիստներում կրկնապատկվել է՝ հասնելով նավի արժեքի մոտ 2 տոկոսի։

Հրանտ Միքայելյանի խոսքով՝ Հայաստանը ցորենը հիմնականում ստանում է Ռուսաստանից, ավելի փոքր՝ Ղազախստանից ու Ուկրաինայից, ռուսական մատակարարումները՝ Վրաստանով։ Եթե Սև ծովով փոխադրումը դժվարանա, բեռների մեծ մասը կուղղվի Վերին Լարս, ինչը կնշանակի ուշացումներ ու լրացուցիչ լոգիստիկ խնդիրներ։

Share This