Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Օգոստոսի 6-ին, ժամը 20:54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է շինարարական աղբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:11-ին։
